Առաքում և վճարում
Առաքման պայմաններ
Առաքումը գործում է Երևանում: Այն իրականացվում է պատվերը գրանցելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում: Առաքումից հետո գրատախտակների տեղադրում կամ ստենդերի հավաքում չի իրականացվում: Դեպի ՀՀ մարզեր առաքումը հնարավոր կարող է լինել միայն մեր հաճախորդների սպասարկման մասնագետի հետ համաձայնեցնելուց հետո:
Երևան քաղաքում առաքումը իրականացվում է անվճար: ՀՀ մարզեր առաքումների արժեքը նախապես համաձայնեցվում է:
Առաքման ծառայությունը հասանելի է ամեն օր` ժամը 10:00-22:00-ը: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:
Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել 1000 դրամ առաքման գումար՝ անկախ պատվիրված ապրանքների գումարի չափից:
Վճարման պայմաններ
Վճարման պարտականությունն առաջանում է Whiteboard.am կայքի միջոցով ապրանքի կամ ծառայության պատվերի դեպքում:
Պատվերի դիմաց վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներով.
- Բանկային փոխանցում Whiteboard.am ընկերության հաշվեհամարին:
- Հաշիվ-ապրանքագրի դուրսգրում՝ միայն իրավաբանական անձանց համար։
Վճարումն իրականացվում է պատվերը առաքելուց առաջ: Պատվիրատուն առաքիչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել համապատասխանությունը, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում: Խնդրում ենք տեղում՝ մինչ առաքիչի հեռանալը, համոզվել ապրանքի տեսքի և որակի մեջ, և եթե առաքված ապրանքը չի համապատասխանում Ձեր ակնկալիքներին, ապա կվերադարձնեք ապրանքը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: