Օգտագործման պայմաններ
Օգտվելով Whiteboard.am-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում էջում:
Խանութն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Գրանցում
Whiteboard.am-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր: Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը: Whiteboard.am-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).Ի պատասխան Ձեր նամակների Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ:
Փոխանակումն ու վերադարձը
Մեր կայքից գնված ապրանքը կարելի է վերադարձնել կամ փոխարինել այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով, ապրանքը գնորդին հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, բացառությամբ ներքոնշյալ դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Գումարի վերադարձ
Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է նույն այն վճարային եղանակով, որով կատարվել է վճարումը: Պարտադիր է ունենալ ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը:
Անկանխիկ գնման գումարը գնորդին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Ապրանքի փոխարինումը և վերադարձը կարգավորվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով:
Մտավոր սեփականության իրավունքները
Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Whiteboard.am կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են Whiteboard.am-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:
Կայքի նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։