Օգտագործման պայմաններ
Օգտագործման պայմաններ
Այստեղ ներկայացված են Whiteboard.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ ապրանքների և ծառայությունների գնման, առաքման, վճարման և այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։ Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (Օֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Այս պայմանները կարող են թարմացվել Whiteboard.am-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ:
1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում հաճախորդի կողմից Կայքում գրանցվելը կամ պատվեր կատարելը որպես գրանցված կամ չգրանցված հաճախորդ, ինչպես նաև որպես գործընկեր՝ ապրանքների կամ ծառայությունների՝ Կայքում ներկայացնելու համաձայնություն տալը։
Փոխանակումն ու վերադարձը
Պատվիրված ապրանքների և ծառայությունների փոխանակումն ու վերադարձն իրականացվում են ՀՀ Սպառողների իրավունքների մասին օրենքի դրույթների տառին և ոգուն համապատասխան։
Մտավոր սեփականության իրավունքները
5.1. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Whiteboard.am կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են Whiteboard.am-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:
5.2. Կայքի նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
Տվյալների գաղտնիությունը
Whiteboard.am-ը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման և սպասարկամն որակի բարելավման նպատակով և դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում։
Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։